Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը նախորդ մրցաշրջանում խաղացողներին վճարել է 40 միլիոն եվրո՝ որպես բոնուս՝ գրանցած հաջողությունների համար։ Այս մասին հայտնում է Marca-ն։
Ըստ աղբյուրի, մասնավորապես, «Արքայական ակումբի» ֆուտբոլիստները Չեմպիոնների լիգայի վերջին եզրափակչում հաղթելու համար ստացել են 900-հազարական եվրո։ Այդ խաղում Մադրիդի «Ռեալը» 2-0 հաշվով հաղթել է Դորտմունդի «Բորուսիային»։
Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը պլանավորում է զգալի բոնուսներ վճարել ֆուտբոլիստներին, եթե նրանք հաջողության հասնեն ընթացիկ մրցաշրջանի մրցաշարերում: Ամռանը կայանալիք աշխարհի ակումբային առաջնությունում հաղթելու համար «սերուցքայինների» ֆուտբոլիստները կարող են ստանալ 650 հազարական եվրո։