«Ալ Նասրը» կարող է հեռացնել իտալացի մասնագետ Ստեֆանո Պիոլիին թիմի գլխավոր մարզչի պաշտոնից՝ թիմի ավագ Կրիշտիանու Ռոնալդուի հետ ունեցած տարաձայնությունների, ինչպես նաև անբավարար արդյունքների պատճառով։
Այս մասին հայտնում է Sportitalia-ն՝ մեջբերելով լրագրող Ջանլուիջի Լոնգարիին։
Ըստ աղբյուրի՝ Պիոլին կարող է վերադառնալ Իտալիա։
Ընդգծվում է, որ 59-ամյա մասնագետի ծառայություններով հետաքրքրված է «Ռոման», որտեղից կհեռանա Կլաուդիո Ռանիերին՝ մրցաշրջանի ավարտից հետո։