Մադրիդի «Ռեալը» հայացքն ուղղել է «Շտուտգարտի» գերմանացի կիսապաշտպան Անջելո Շտիլերի կողմը:
Լա Լիգայի գրանդը հետաքրքրված է «Չելսիի» ֆուտբոլիստ Էնցո Ֆերնանդեսով, սակայն կա մի խնդիր՝ արգենտինացու տրանսֆերային արժեքը չափազանց բարձր է:
Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը, մադրիդցիները պատրաստ են անցնել Շտիլերի թեկնածությանը։
Transfermarkt-ը «Շտուտգարտի» հենակետային կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատում է 32 միլիոն եվրո։