«Բարսելոնայի» իսպանացի հարձակվող Ֆերան Տորեսը կարող է վերադառնալ Անգլիայի Պրեմիեր լիգա, որտեղ նախկինում հանդես է եկել «Մանչեսթեր Սիթիի» կազմում: Այս մասին հայտնում է El Nacional-ը։
Աղբյուրի համաձայն՝ Ֆերանի ծառայություններով հետաքրքրված են անգլիական երեք ակումբներ՝ «Մանչեսթեր Յունայթեդը», «Լիվերպուլը» և «Ասթոն Վիլան»։ «Բարսելոնան» պատրաստ է բաց թողնել խաղացողին, եթե ստանա 40 միլիոն եվրոյի առաջարկ, մինչդեռ կատալոնացիների գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը ցանկանում է թիմում պահել իսպանացուն։
Հաղորդվում է, որ «Բարսելոնան» կարող է օգտագործել Տորեսի վաճառքից ստացված գումարը՝ Բիլբաոյի «Ատլետիկի» եզրային հարձակվող Նիկո Ուիլյամսին գնելու համար։
Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա Տորեսը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 32 հանդիպման՝ դառնալով 13 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։