Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հարսնացուն՝ Ջորջինա Ռոդրիգեսը պատմել է, որ իր ընկերները կատակում են իր հասցեին, քանի որ 40-ամյա ֆուտբոլիստը չի ամուսնացել իր հետ, չնայած այն բանին, որ նրանք հարաբերությունների մեջ են 2016 թվականից։
«Ընկերներս միշտ կատակում են հարսանիքի մասին՝ հարցնելով. «Ե՞րբ է հարսանիքը»: Դա ինձնից չէ կախված։
Այն պահից, երբ Ջենիֆեր Լոպեսի «Մատանի» երգը դուրս եկավ, նրանք սկսեցին երգել այն ինձ համար»,- ասել է Ջորջինան հեռուստաշոուի ժամանակ:
Հիշենք, որ պորտուգալացի ֆուտբոլիստը Ջորջինային ամուսնության առաջարկ է արել 2018 թվականին, սակայն հարսանիքը դեռ չի կայացել։