Ֆրանսիայի Լիգա 1-ի 26-րդ տուրում ՊՍԺ-ն տանն ընդունել է «Մարսելին» և 3:1 հաշվով հաղթանակ է տարել:
ՊՍԺ-ի վինգեր Ուսման Դեմբելեն 17-րդ րոպեին դարձել է գոլի հեղինակ: 42-րդ րոպեին պաշտպան Նունո Մենդեշը կրկնապատկել է փարիզյան թիմի առավելությունը։ 51-րդ րոպեին «Մարսելի» հարձակվող Ամին Գուիրին մեկ գոլ ետ է բերլ: 76-րդ րոպեին էլ «Մարսելի» պաշտպան Պոլ Լիրոլան եզրից կատարած փոխանցումից հետո գնդակն ուղարկել է սեփական դարպասը:
ՊՍԺ-ն 26 տուրից հետո գլխավորում է Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակի: Թիմն ունի 68 միավոր։ Փարիզցիների և երկրորդ տեղում ընթացող «Մարսելի» միջև տարբերությունը 19 միավոր է կազմում։ Վերջինս 49 միավոր ունի: