Չեմպիոնների լիգայի 2024/2025թթ․ խաղարկության 1/8 եզրափակչի պատասխան խաղում Մադրիդի «Ատլետիկոն» «Սիվիտաս Մետրոպոլիտանո» մարզադաշտում ընդունեց Մադրիդի «Ռեալին»։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմի հաղթանակով՝ 1:0: «Սերուցքայինների» երկրպագուներին տխրեցրեց Կոնոր Գալահերը խաղի առաջին րոպեին։
Պատասխան գնդակը կարող էր փրկել «Ռեալին» լրացուցիչ ժամանակից և հաղթանակ պարգևել «արքայական ակումբին» երկու խաղերում գրանցված հաշիվների արդյունքում, սակայն 70-րդ րոպեին լեհ մրցավար Շիմոն Մարցինյակի նշանակած 11 մետրանոցից վրիպեց «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը։
Մադրիդյան ակումբում բրազիլացին 8-րդ անգամ էր մոտենում նշակետին, մինչ այս բոլոր փորձերը հաջող էին։ Բրազիլիայի հավաքականում նա 2 անգամ վրիպել է, 1-ը՝ դիպուկ եղել։
Լրացուցիչ ժամանակում կողմերը գոլ չխփեցին։ Հաղթողը որոշվեց հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարով, որտեղ ուժեղ գտնվեցին «Ռեալի» ֆուտբոլիստները:
Այսպիսով, 1/4 եզրափակչում Մադրիդի «Ռեալը» կհանդիպի Լոնդոնի «Արսենալին»։ Մրցող թիմերի հանդիպումները կկայանան ապրիլի 8-ին և 15-ին։
Ֆուտբոլիստների գնահատականներն ըստ Sofascore-ի
Խաղի հիմնական ժամանակում գրանցված գոլը, Վինիսիուսի վրիպումը
Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարի տեսագրությունը