Իտալական ՊՍԺ-ի դարպասապահ Ջանլուիջի Դոնարուման բացատրել է, թե ինչու է «Լիվերպուլի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում հետխաղյա 11 մետրանոցների մեկնարկից առաջ գնացել հանդերձարան:
«Ես ուզում էի միզել: Կատակում եմ: Մարզչի հետ բան էինք պատրաստում: Հիանալի է, երբ հնարավորություն կա ինչ-որ բան անել թիմին փրկելու համար 11-մետրանոց հարվածաշարում»,- Դոնարումայի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։
Նախօրեին կայացել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի «Լիվերպուլ» — ՊՍԺ պատասխան հանդիպումը, որն ավարտվել է հյուրերի հաղթանակով (1:0, 11մ.՝ 4:1): Թիմերի միջև կայացած առաջին հանդիպումն ավարտվել էր մերսիսայդցիների արտագնա հաղթանակով՝ 1:0 հաշվով: Այդ խաղում միակ գոլը խփել էր կիսապաշտպան Հարվի Էլիոթը։
Այսպիսով, ՊՍԺ-ն դուրս է եկել Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության քառորդ եզրափակիչ։ Հաջորդ տուրում Լուիս Էնրիկեի թիմը կհանդիպի «Ասթոն Վիլա» — «Բրյուգե» զույգի հաղթողի հետ։ Առաջին խաղն ավարտվել է 3։1 հաշվով՝ հօգուտ անգլիացիների։