ՈՒԵՖԱ-ի ղեկավարությունը նոր ծրագիր է մշակել, որի համաձայն նախատեսում է Չեմպիոնների լիգայի ու Եվրոպա լիգայի խաղարկություններն ավարտին հասցնել օգոստոսին՝ 3 շաբաթվա ընթացքում: Այս մասին հայտնում է Mirror-ը:
Սակայն այսպիսի նախագիծը կյանքի կոչելու համար ՈՒԵՖԱ-ն կարող է պահանջել իր անդամ երկրների ներքին առաջնությունները վերսկսել հունիսի կեսերից ոչ ուշ: Այս պահին ՈՒԵՖԱ-ի ջանքերը կենտրոնացած են այն բանի վրա, որ օգնեն եվրոպական լիգաներին իրենց մրցաշրջաններն ավարտին հասցնել: Դրանից հետո՝ օգոստոսին, կարճ ժամկետներում, հնարավոր կլինի վճռել Չեմպիոնների լիգայի ու Եվրոպա լիգայի հաղթողներին:
Հիշեցնենք՝ ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերը, բացի Բելառուսի առաջնությունից, դադարեցվել են կորոնավիրուսի համավարակի պատճառով: Սպասվում է, որ խաղերը կսկսվեն առաջիկա ամռանից ոչ շուտ:
Ավելի վաղ ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հայտնել էր, որ ցանկանում են ՉԼ-ի ընթացիկ խաղարկությունն ավարտել օգոստոսի 3-ից ոչ ուշ: