Ֆրանսիացի 31-ամյա կիսապաշտպան Պոլ Պոգբայի որակազրկման ժամկետը երեկ՝ մարտի 10-ին, պաշտոնապես ավարտվել է և նա կարող է մասնակցել ֆուտբոլային հանդիպումներին։
Պոգբայի վերջին ակումբը Թուրինի «Յուվենտուսն» էր, որի հետ ֆուտբոլիստը խզել էր պայմանագիրը նախորդ տարվա հոկտեմբերին։
Ֆուտբոլիստն այժմ հնարավորություններ է փնտրում վերսկսելու կարիերան։ Ինքը՝ Պոգբան, հայտարարել է, որ դիտարկում է միայն առաջարկներ եվրոպական թոփ առաջնություններից։
«Մարսելը» ֆրանսիացի կիսապաշտպանի տրանսֆերի հավակնորդներից մեկն է: Պոգբան վերջերս հանդիպել է նաև «Ինտեր Մայամիի» նախագահ Դևիդ Բեքհեմի հետ «Նյու Յորք Սիթիի» դեմ հանդիպման ժամանակ:




























































