«Բարսելոնան» ուսումնասիրում է առաջիկա ամռանը կազմն ուժեղացնելու տարբերակները: Կատալոնական ակումբը ցանկանում է օգտվել այս ամառ «Մանչեսթեր Սիթիում» ծրագրված վերակառուցումից։ Այս մասին հայտնում է TodoFichajes-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «կապտանռնագույնները» վերսկսել են բանակցությունները «քաղաքայինների» հետ կիսապաշտպան Բերնարդու Սիլվայի տրանսֆերի շուրջ։
Անգլիական ակումբի ներկայացուցիչները կապի մեջ են նաև 30-ամյա ֆուտբոլիստի գործակալի հետ։ Ըստ աղբյուրի՝ կողմերը գրեթե համաձայնեցրել են Սիլվայի տրանսֆերի բոլոր պայմանները։ Եթե ամեն ինչ ընթանա ըստ նախատեսվածի, ապա գործարքը կկազմի մոտավորապես 50 միլիոն եվրո:
Բերնարդու Սիլվան «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2017 թվականի ամռանից։ Ընթացիկ մրցաշրջանում պորտուգալացին անգլիական ակումբի կազմում մասնակցել է 37 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։