«Ատալանտայի» դարպասապահ Պիերլուիջի Գոլինին կարող է փոխել ակումբային գրանցումը: Այս մասին հայտնում է Transfermarketweb-ը:
Աղբյուրի համաձայն, 25-ամյա խաղացողին իր կազմում ցանկանում է տեսնել «Միլանը»:
Գոլինիի պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականի հունիսը: Դարպասապահի տրանսֆերային արժեքը գնահատվում է 18 միլիոն եվրո:
























































