ՈւԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն 20 հազար եվրոյով տուգանել է «Ռոմայի» գլխավոր մարզիչ Կլաուդիո Ռանիերիին՝ պորտուգալական «Պորտուի» դեմ Եվրոպայի լիգայի խաղից հետո մրցավարներին քննադատելու համար։
Հանդիպումը տեղի է ունեցել փետրվարի 13-ին «Դրագաու» մարզադաշտում և ավարտվել է 1:1 հաշվով։ «Ռոմայի» կազմում գոլի հեղինակ է դարձել Զեկի Չելիկը, իսկ «Պորտուի» կողմից՝ Ֆրանցիշկու Մոուրան։
«Ռոման» մնացել էր 10 խաղացողով 72-րդ րոպեից, երբ կարմիր քարտ է ստացել Բրիան Կրիստանտեն։ «Ռոման» ընդհանուր առմամբ ստացել է 7 դեղին և 1 կարմիր քարտ, իսկ «Պորտուն»՝ 3 դեղին։
Խաղից հետո Ռանիերին մեղադրել է մրցավար Տոբիաս Շտիլերին՝ ասելով, որ վերջինս «հաղթանակը նվիրել է» մրցակցին։ ՈւԵՖԱ-ն տուգանել է նաև «Ռոմային» 11 հազար եվրոյով՝ «թիմի ոչ պատշաճ վարքագծի» համար։
Ռանիերին այս մրցաշրջանում «Ռոմայի» երրորդ մարզիչն է։