Մալթայում ընթացքող ՈւԵՖԱ Մ-16 Զարգացման մրցաշարում Հայաստանի հավաքականն անցկացրեց վերջին երրորդ հանդիպումը՝ պարտության մատնելով Ջիբրալթարին 1:0 հաշվով: Մեր ընտրանու կազմում գոլի հեղինակ դարձավ Էրիկ Վուվունիկյանը: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Կայացած երեք մրցափուլերից հետո Հայաստանի Մ-16 հավաքականը տոնեց երկու հաղթանակ՝ հավաքելով 6 միավոր:
Մրցաշարն ընդունող Մալթայի ընտրանին, որն իր երրորդ հանդիպումը կանցկացնի ավելի ուշ, նույնպես ունի 6 միավոր։ Ֆարերյան կղզիներն ունի 2, Ջիբրալթարը` 1 միավոր:
Լուսանկարը՝ ՀՖՖ-ի պաշտոնական կայքից