«Ռոմայի» կիսապաշտպան Լորենցո Պելեգրինին կարող է շարունակել կարիերան Անգլիայի առաջնությունում: Այդ մասին հայտնում է Calciomercato-ն:
«Մանչեսթեր Սիթին» հավակնում է ձեռք բերել 23-ամյա ֆուտբոլիստին: «Քաղաքաբնակները» պատրաստ են օգտագործել ֆուտբոլիստի պայմանագրում առկա կլաուսուլան (փոխհատուցման գումար) և ձեռք բերել խաղացողի տրանսֆերակին իրավունքները: Փոխհատուցման չափն այս պահին կազմում է 30 միլիոն եվրո:
Նշվում է, որ «Ռոման» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը կիսապաշտպանի հետ՝ պայմանագրից կլաուսուլայի պայմանը հանելու համար: