Այսօր՝ փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը, Ֆորտ Լոդերդեյլի DRV PNC մարզադաշտում (ԱՄՆ, Ֆլորիդա) կայացել է ԿՈՆԿԱԿԱՖ-ի չեմպիոնների գավաթի առաջին տուրի պատասխան հանդիպումը «Ինտեր Մայամիի» և «Սպորտինգ Կանզաս Սիթի» միջև: Հանդիպումն ավարտվել է Մայամիի թիմի հաղթանակով՝ 3։1 հաշվով։
Հաղթողների կազմում գոլերը խփել են աստղային հարձակվողներ Լիոնել Մեսսին և Լուիս Սուարեսը, ինչպես նաև կիսապաշտպան Տադեո Ալենդեն։
Առաջին հանդիպումը նույնպես ավարտվել է «Ինտեր Մայամիի» հաղթանակով։ Այդ խաղում գրանցվել էր 1:0 հաշիվը։ Միակ գոլը խփել էր Մեսսին։
Այսպիսով, «Ինտեր Մայամին» դուրս է եկել մրցաշարի հաջորդ փուլ՝ 1/8 եզրափակիչ, որտեղ կհանդիպի Ճամայկայի «Կավալիեր» թիմի հետ։