Մարտին Բելգիայի հավաքականը շատ զգալի համալրում կունենա թիմի վերջին հանդիպումների համեմատ։
Ինչպես հայտնում է Marca-ն, Մադրիդի «Ռեալի» լեգենդար դարպասապահ Տիբո Կուրտուան կհրավիրվի Բելգիայի հավաքական՝ Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի առաջիկա հանդիպումներին Ուկրաինայի դեմ։
Սա կլինի Կուրտուայի առաջին հանդիպումը Բելգիայի հավաքականի կազմում 2023 թվականի հունիսից ի վեր։ Նախ նա ծնկի խաչաձև կապանների վնասվածք ստացավ, իսկ ապաքինվելուց հետո հավաքական չհրավիրվեց գլխավոր մարզիչ Դոմենիկո Տեդեսկոյի հետ կոնֆլիկտի պատճառով։
Այնուամենայնիվ, այս տարվա սկզբին Տեդեսկոն հեռացվեց աշխատանքից և Բելգիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնում նրան փոխարինեց Ռուդի Գարսիայով: