Գերմանիայի Բունդեսլիգայի 23-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ ջախջախեց «Ունիոն Բեռլինին» (6:0):
«Իշամեղուների» կազմում պոկեր գրանցեց Սերու Գիրասին, մեկ գոլ էլ գրանցվեց հյուրերի պաշտպան Դիոգու Լեյտեի անվան դիմաց։ Հaնադիպման վերջնական հաշիվը ձևակերպեց Մաքսիմիլիան Բայերը՝ 6։0։
Այս խաղից հետո դորտմունդցիները վաստակած միավորների քանակը հասցրեցին 32-ի և բարձրացան 10-րդ հորիզոնական։ «Ունիոն Բեռլինը» 13-րդն է 24 միավորով։
Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․