Իսպանիայի առաջնության 25-րդ տուրում Մադրիդի «Ատլետիկոն» «Մեստալիայում» հյուրընկալվելիս երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Վալենսիայի» դարպասը (0:3):
Մադրիդցիների կազմում դուբլի հեղինակ դարձավ արգենտինացի հարձակվող Խուլիան Ալվարեսը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Անխել Կորեան։
Այս խաղից հետո «ներքնակագործները» վաստակած միավորների քանակը հասցրեցին 53-ի և ժամանակավորապես գլխավորեցին մրցաշարային աղյուսակը: «Վալենսիան» 23 միավորով 18-րդն է:
Լա լիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․