ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալից» կրած պարտությունը 13-րդն էր այս մրցաշրջանում «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլայի համար։ Այդպիսով, իսպանացի մասնագետը անձնական հակառեկորդ է սահմանել. նախկինում իր կարիերայի ընթացքում նա երբեք մեկ մրցաշրջանում այսքան հանդիպում չէր պարտվել։ Այս մասին հայտնում է Opta Sports-ը։
Հիշեցնենք, որ «Ռեալ Մադրիդ» — «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը կայացել է փետրվարի 19-ին։ Թիմերը խաղացել են Մադրիդի «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում, իսկ անգլիական թիմը 1:3 հաշվով պարտություն է կրել արտագնա խաղում:
Գվարդիոլան «Մանչեսթեր Սիթին» գլխավորում է 2016 թվականից։ Նա նախկինում աշխատել է Մյունխենի «Բավարիայի» և «Բարսելոնայի» հետ: