Ֆրանսիական «Պարի Սեն Ժերմեն» ակումբը ակումբային նոր ռեկորդ է սահմանել եվրոպական մրցաշարերում։
2025 թվականի փետրվարի 20-ին Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆի պատասխան խաղում փարիզցիները 7:0 հաշվով հաղթանակ տարան:
Մինչ այդ եվրոպական մրցաշարերում ՊՍԺ-ի ամենախոշոր հաշվով հաղթանակը 7:1 էր: Այս հաշվով փարիզցիները 2001 թվականի օգոստոսին Ինտերտոտոյի գավաթում առավելության հասան բելգիական «Գենտի», իսկ 2017 թվականի նոյեմբերին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի խաղում էլ՝ շոտլանդական «Սելթիկի» նկատմամբ:
ՊՍԺ-ի համար բոլոր մրցաշարերում ամենախոշոր հաշիվը 10:0 է. 1994 թվականի հունվարին փարիզցիները Ֆրանսիայի գավաթի խաղարկությունում այս հաշվով ջախջախեցին «Կոտ Շոդ» թիմին Սենտ Էտյենից։