«Ռեալի» ակումբային հեռուստաալիքի հաղորդավարները վստահ են, որ թիմի համար Լա Լիգայի չեմպիոնական պայքարը մեծ դժվարություններով է լինելու՝ մրցավարական որոշումների պատճառով։
«Երեկ Անչելոտիին հարց տվեցին, թե ինչու «Ռեալը» չի կարող երկու տարի անընդմեջ հաղթել Լա Լիգայում։ Պատասխանը կարելի է գտնել հենց այսօրվա իրադարձություններում։ Արդեն առաջին կեսում պետք էր երեք 11 մետրանոց հարված նշանակել, հատկապես ակնհայտ խախտումը՝ Վինիսիուսի նկատմամբ, երբ Մոնկայոլան կոպտորեն կանգնեցրեց նրան։ Սակայն տեսակրկնությունները (VAR) չմիջամտեցին և չկանչեցին Մունուերա Մոնտերոյին։
Բայց VAR-ը միջամտեց, երբ Կամավինգան բախվեց Բուդիմիրի հետ՝ մրցակցի օգտին 11 մետրանոց նշանակելով։ VAR-ը չի՞ աշխատում։ Աշխատում է, բայց միայն մեկ ուղղությամբ։
Այսօր մենք դարձյալ ականատես եղանք մրցավարական համակարգի «նվերին»՝ Մեդինա Կանտալեխոյի գլխավորությամբ։ Մունուերա Մոնտերոն կարծես հատուկ որոշել էր վնասել «Ռեալի» խաղացողներին։ Մեդինա Կանտալեխոն իր նպատակին հասավ՝ «Ռեալը» չհաղթեց։
Սա Նեգրեյրայի «կեղտոտ» լիգան է։ Կրկնում եմ՝ «Կեղտոտ»՝ մեծատառով։ Միայն իսկական հրաշքը կարող է «Ռեալին» թույլ տալ պայքարել այս մրցաշարի տիտղոսի համար», – ասել է ակումբային հեռուստաալիքի մեկնաբանը։