Մադրիդի «Ռեալը» բողոքարկելու է թիմի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի հեռացումը, ով մրցավարին վիրավորելու համար կարմիր քարտ էր ստացել Լա Լիգայի 24-րդ տուրի՝ «Օսասունայի» հետ խաղում (1:1), հայտնում է AS-ը:
Աղբյուրի տվյալներով, «Ռեալի» ներկայացուցիչները վստահ են, որ Բելինգհեմն արտասանել է այլ բառեր, որոնք չեն արժանի խիստ պատժի և կարմիր քարտի:
Ավելի վաղ «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին նույնպես նշել էր, որ անգլիացին որևէ մեկին չի վիրավորել:
Հիշեցնենք, որ հանդիպման 39-րդ րոպեին գլխավոր մրցավար Խոսե Մունուերա Մոնտերոն հեռացրեց Բելինգեմին՝ իրեն անձնական վիրավորանք հասցնելու մեղադրանքով: