Ֆրանսիայի Լիգա 1-ի 2024/2025 մրցաշրջանի 22-րդ տուրում ՊՍԺ-ն այսօր հյուրընկալվելիս մրցել է «Թուլուզի» հետ և նվազագույն հաշվով հաղթանակ է տարել:
Հանդիպման միակ գոլը 52-րդ րոպեին խփել է ՊՍԺ-ի կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսը` 1:0: Փարիզյան թիմի դարպասը պաշտպանել է ռուս դարպասապահ Մատվեյ Սաֆոնովը:
Լիգա 1-ի 2024/2025 մրցաշրջանի մրցաշարային աղյուսակը 56 միավորով գլխավորում է ՊՍԺ-ն։ «Թուլուզը» նույնքան խաղերից հետո 27 միավորով 10-րդ տեղում է։ Հաջորդ տուրում ՊՍԺ-ն կխաղա «Լիոնի» (փետրվարի 23), իսկ «Թուլուզի»՝ «Լե Հավրի» հետ (փետրվարի 23):