Գաբոնի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Պիեր Մոնգենգին հայտարարել է, որ «Արսենալի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգին պետք է տեղափոխվել ավելի ամբիցիոզ ակումբ։
«Չեմ ուզում ասել, որ «Արսենալը» ամբիցիոզ թիմ չէ, բայց նրանք չունեն այն ամբիցիաները, որոնք ունեն մի քանի այլ ակումբներ։ Եթե Օբամեյանգը կարողանա տեղափոխվել ավելի ամբիցիոզ թիմ, ապա հաստատ կկարողանա դրսևորել իրեն այնտեղ։
Ինդիվիդուալ տեսանկյունից նա աշխարհի լավագույն խաղացողներից մեկն է։ Խորհուրդ եմ տալիս նրան շարունակել աշխատել, որպեսզի աշխարհի մեծագույն ակումբները ուշադրություն դարձնեն։ Օբամեյանգը համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է։ Բայց ֆուտբոլը թիմային մարզաձև է։ Նա ոչինչ չի հաղթել «Արսենալի» հետ, անյպես որ դա ձախողում է թիմի համար»,-Մոնգենգիի խոսքն է մեջբերում ESPN-ն։
Օբամեյանգը հանդես է գալիս «Արսենալում» 2018 թվականից։