Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ավարտին է մոտենում հրաձգության Մ16 և Մ18 տարեկանների Եվրոպայի առաջնությունը։
Մրցումային վերջին օրը Մ18 տարեկանների պայքարում 10 մ օդամղիչ ատրճանակ տրիո մրցաձևում մեր տղաները նվաճել են արծաթե մեդալ։ Գոռ Մանուչարյան, Գրիգոր Պողոսյան, Արմեն Գևորգյան եռյակը որակավորման փուլում խոցել է 880 միավոր և դուրս եկավ կիսաեզրափակիչ։
Կիսաեզրափակչում 12:10 հաշվով առավելության են հասել Լեհաստանի թիմի նկատմամբ, իսկ արդեն եզրափակչում 8:12 հաշվով զիջել են բուլղարացիներին և դարձել են ԵԱ-ի արծաթե մեդալակիր։