Չորեքշաբթի երեկոյան Անգլիայի Պրեմիեր լիգայի շրջանակում կայանում է «Էվերտոն»-«Լիվերպուլ» մերսիսայդյան դերբին։
16-րդ րոպեին հյուրերը հավասարեցրին հաշիվը։ Գոլը խփեց Ալեքսիս ՄաքԱլիստերը՝ Մոհամեդ Սալահի փոխանցումից։
Սալահը Պրեմիեր լիգայի նոր ռեկորդ է սահմանել: Եգիպտոսցին դարձավ մրցաշարի պատմության մեջ առաջին ֆոտբոլիստ, ով մեկ մրցաշարջանում մասնակցել է 22 արտագնա գոլերի (գոլ կամ փոխանցում):
Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում արտագնա հանդիպումներում Սալահը դարձել է 13 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։ Մոհամեդ Սալահը գերազանցել է Էնդի Քոուլի ռեկորդը Պրեմիեր լիգայի 1993-94 մրցաշրջանում արտագնա հանդիպումներում (21 արդյուավետ գործողություն):