Այսօր ՉԼ-ի անցումային փլեյ-օֆֆի շրջանակում հանդիպեցին «Մանչեսթեր Սիթին» և Մադրիդի «Ռեալը»։
Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 3-2 հաշվով։ Հանդիպման 20-րդ րոպեին մադրիդցիների դարպասը գրավեց Էրլինգ Հալանդը։ 60-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Կիլիան Մբապեն։ 80-րդ րոպեին Էրլինգը դուբլ ձևակերպեց՝ իրացնելով 11 մետրանոց հարվածը։ Խաղավերջում նախ Բրահիմ Դիասը հավասարեցրեց, իսկ Ջուդ Բելինգհեմը ձևակերպեց վերջնական հաշիվը։
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդը ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում գոլերի քանակով շրջանցեց Զլատան Իբրահիմովիչին և Անդրեյ Շևչենկոյին (49 գոլ): Նա այժմ 10-րդ տեղում է ՉԼ-ի պատմության մեջ։
Թիմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 19-ին։
Հիշեցնենք, որ լիգայի փուլում առաջին 8 տեղերը զբաղեցրած թիմերը դուրս են եկել մրցաշարի 1/8 եզրափակիչ։ 9-ից 24-րդ տեղերը զբաղեցրած թիմերը անցումային փլեյ-օֆֆում կպայքարեն մյուս 8 ուղեգրերի համար։