Հնարավոր է Պոլ Պոգբան որակազրկման ժամկետը լրանալուց հետո խաղադաշտ վերադառնա՝ պայմանագիր կնքելով «Մարսելի» հետ:
Ակումբի մարզական տնօրեն Մեհդի Բենատիան հասկացրել է, որ դիտարկվում է ֆուտբոլիստի հետ պայմանագիր կնքելու տարբերակը։
«Ինձ շատ է դուր գալիս Պոգբան, նրա կարիերային խանգարում էին վնասվածքները և որակազրկումը: Մենք մտածում էինք նրան հրավիրել արդեն հունվարին, բայց խնդիրն այն է, որ նա դեռ լավ մարզավիճակում չէ, և իմաստ չունի հրավիրել մի ֆուտբոլիստի, ով իսկապես չի կարող օգնել թիմին։
Կհետևենք, թե ինչպես կզարգանան իրադարձությունները առաջիկա 6 ամիսների ընթացքում, իսկ հետո կտեսնենք ինչպես կդասավորվի ամեն ինչ ամռանը»,- Բենատիայի խոսքերն է մեջբերում L’Equipe-ը։