«Ալ-Նասրի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Սաուդյան Արաբիայի առաջնության 19-րդ տուրի «Ալ-Ֆեյխայի» նկատմամբ տարած հաղթանակից (3:0) հետո կիսվել է իր զգացողություններով։
Պորտուգալացի հարձակվողը, ով իր 40-ամյակն էր նշում փետրվարի 5-ին, այդ խաղում աչքի է ընկել գոլով։
«Հաղթանակ և առաջին գոլը 40-ամյակից հետո»,- գրել է Ռոնալդուն X սոցիալական ցանցում։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն իր կարիերայում խփել է 924 գոլ, որոնցից 789-ը՝ ակումբային մակարդակում, իսկ ևս 135-ը՝ Պորտուգալիայի ազգային հավաքականի կազմում։
Ընթացիկ մրցաշրջանում նա դարձել է 23 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Ռոնալդուի գործող պայմանագիրը «Ալ-Նասրի» հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի ամառ։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 12 մլն եվրո։