Անգլիայի գավաթի կիսաեզրափակիչի շրջանակում «Նյուքասլը» սեփական հարկի տակ ընդունեց «Արսենալին»։ Թիմերի միջև առաջին հանդիպումն ավարտվել էր «Նյուքասլի» հաղթանակով՝ 2-0 հաշվով։
Պատասխան հանդիպման առաջին խաղակեսում Հաուի սաները բացեցին հանդիպման հաշիվը․ աչքի ընկավ Ջեյքոբ Մրֆին։
Երկրորդ խաղակեսում Էնթոնի Գորդոնն օգտվեց մրցակցի սխալից և կրկնապատկեց իր թիմի առավելությունը՝ ձևակերպելով վերջնական հաշիվը՝ 2-0։
Եզրափակիչում «Նյուքասլը» կհանդիպի «Տոտենհեմ»-«Լիվերպուլ» զույգի հաղթողի հետ (առաջին հանդիպումն ավարտվել է լոնդոնցիների հաղթանակով՝ 1-0 հաշվով)։