Մյունխենի «Բավարիան» իր պաշտոնական կայքում հայտնել է, որ երկարաձգել է աշխատանքային պայմանագիրը 24-ամյա պաշտպան Ալֆոնսո Դեյվիսի հետ մինչև 2030 թվականը։
Կանադացի ֆուտբոլիստը մյունխենյան ակումբ է տեղափոխվել 2019 թվականի ձմռանը։
Այս ընթացքում Դևիսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 220 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 34 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ի համաձայն՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 50 միլիոն եվրո: