Իսպանիայի առաջնության 22-րդ տուրում «Էսպանյոլը» սեփական հարկի տակ նվազագույն հաշվով հաղթեց Մադրիդի «Ռեալին» (1:0):
«Սերուցքայինների» կազմում առաջին խաղակեսի 15-րդ րոպեին վնասվածքի պատճառով խաղադաշտը ստիպված լքեց թիմի գերմանացի պաշտպան Անտոնիո Ռուդիգերը։ 31-ամյա պաշտպանն իր տեղը զիջեց Ռաուլ Ասենսիոյին:
Հանդիպման միակ և հաղթական գոլը խաղի 85-րդ րոպեին հեղինակեց տանտերերի պաշտպան Կառլոս Ռոմեռոն
Այս խաղից հետո մադրիդյան գրանդը 49 միավորով շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը՝ մեկ միավոր գերազանցելով 2-րդ տեղում գտնվող «Ատլետիկոյին»։ «Էսպանյոլը» 17-րդն է 23 միավորով։
Լա լիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․
























































