Իտալիայի հավաքականի և «Մոնցայի» կիսապաշտպան Դանիել Մալդինին տեղափոխվել է «Ատալանտա»։
Դանիելը լեգենդար Պաոլո Մալդինիի որդին է և «Միլանի» ակադեմիայի սան է։
«Ատալանտան» ֆուտբոլիստի տրանսֆերի համար վճարել է 10 մլն եվրո։
Մալդինին երկու հանդիպում է անցկացրել Իտալիայի հավաքականի կազմում։ «Մոնցայի» կազմում այս մրցաշրջանում նա անցկացրել է 21 հանդիպում դարձել է 3 գոլի ու մեկ գոլային փոխանցման հեղինակ։