Հայտնի են դարձել Չեմպիոնների լիգայի ընդհանուր՝ լիգայի փուլում ակումբների վաստակած գումարները։
Ինչպես գրում է Marca-ն, ՈւԵՖԱ-ն զգալիորեն բարձրացրել է նոր մրցաշարային ձևաչափով ակումբների համար նախատեսված մրցանակային գումարները։ Վճարումները նախորդ մրցաշրջանի համեմատ ավելացել են մոտավորապես 400 միլիոն եվրոյով։
Բոլոր մասնակից ակումբների ֆիքսված եկամուտը կազմել է 18,62 միլիոն եվրո՝ նախկինում 15,64 միլիոն եվրոյի դիմաց: Ակումբներին վճարվել է նաև 2,1 միլիոն եվրո հաղթանակի համար և 700 հազար եվրո՝ ոչ-ոքիի համար:
Բացի այդ, կա 183,15 միլիոն եվրո, որը ՈւԵՖԱ-ն կարող է բաժանել՝ կախված մրցաշարային աղյուսակում ակումբի վերջնական դիրքից: Այսպիսով, 1-ին տեղի համար «Լիվերպուլը» ստացել է 9,9 միլիոն եվրո, իսկ «Յանգ Բոյսը»՝ 275 հազար եվրո՝ զբաղեցնելով վերջին տեղը։
Բոլոր թիմերը, որոնք ի վերջո դուրս եկան փլեյ-օֆֆ, կվաստակեն 11-ական միլիոն եվրո: 1-ից 8-րդ տեղերը զբաղեցրած ակումբները ստացել են 2 միլիոն եվրո բոնուս:
Ընդհանուր առմամբ, լիգայի փուլի արդյունքներով մրցաշարում պայքարը շարունակող ակումբները վաստակել են հետևյալ գումարները.
1) Լիվերպուլ՝ 56,2 միլիոն եվրո
2) Բարսելոնա՝ 54,5 միլիոն եվրո
3) Արսենալ՝ 54,2 միլիոն եվրո
4) Ինտեր՝ 53,9 միլիոն եվրո
5) Ատլետիկո՝ 53 միլիոն եվրո
6) Բայեր՝ 51,3 միլիոն եվրո
7) Լիլ՝ 51 միլիոն եվրո
8) Աստոն Վիլա՝ 50,7 միլիոն եվրո
9) Ատալանտա՝ 37,8 միլիոն եվրո
10) Բորուսիա՝ 37,5 միլիոն եվրո
11) Ռեալ Մադրիդ՝ 37,2 միլիոն եվրո
12) Բավարիա՝ 36,9 միլիոն եվրո
13) Միլան՝ 36,7 միլիոն եվրո
14) ՊՍՎ՝ 35,7 միլիոն եվրո
15) ՊՍԺ՝ 34,7 միլիոն եվրո
16) Բենֆիկա՝ 34,4 միլիոն եվրո
17) Մոնակո՝ 33,2 միլիոն եվրո
18) Բրեստ՝ 32,9 մլն եվրո
19) Ֆեյենորդ՝ 32,6 միլիոն եվրո
20) Յուվենտուս՝ 31,6 միլիոն եվրո
21) Սելթիկ՝ 31,4 միլիոն եվրո
22) Մանչեսթեր Սիթի՝ 30,4 միլիոն եվրո
23) Սպորտինգ՝ 30,1 միլիոն եվրո
24) Բրյուգե՝ 29,8 միլիոն եվրո