ՊՍԺ-ի կիսապաշտպան Չավի Սիմոնսը, ով վարձավճարով հանդես էր գալիս «Լայպցիգում», մշտական հիմունքներով միացել է գերմանական ակումբին։
Տրանսֆերի մասին հայտնել է «Լայպցիգի» մամուլի ծառայությունը։
Սա գերմանական ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն է․ գորժարքի արժեքը կազմել է 50 մլն եվրո։
«Լայպցիգը» 21-ամյա կիսապաշտպանին վարձակալել էր 2023 թվականի ամռանը։ Այդ ժամանակից ի վեր նա թիմի կազմում անցկացրել է 60 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ։