Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի վերջին՝ 8-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մարտական ոչ-ոքի խաղաց «Ատալանտայի» հետ (2:2):
Կատալոնական ակումբի կազմում գոլերով աչքի ընկան Լամին Յամալը և Ռոնալդ Արաուխոն։ Հյուրերից պատասխանեցին Էդերսոնը և Մարիո Պաշալիչը։ «Բարսելոնան» երկրորդ տեղով վաստակեց փլեյ-օֆֆի ուղեգիր, իսկ «Ատալանտան»՝ անցումային հանդիպման ուղեգիր։
Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի վերջին՝ 8-րդ տուրում ՊՍԺ-ն հյուրընկալվելիս ջախջախեց «Շտուտգարտին» (4:1)՝ վաստակելով անցումային հանդիպման ուղեգիր։
Փարիզյան գրանդի կազմում հեթ-տրիկ գրանցեց Ուսման Դեմբելեն, մեկ անգամ էլ աչքի ընկավ Բրեդլի Բարկոլան, մեկ ինքնագոլ էր գրանցեց փարիզցիների պաշտպան Վիլիան Պանչոն։ Գերմանական ակումբը լքեց հետագա պայքարը։
Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի վերջին՝ 8-րդ տուրում Մյունխենի «Բավարիան» «Ալիանս Արենայում» վստահ հաղթանակ տարավ Տիգրան Բարսեղյանի «Սլովանի» նկատմամբ (3:1):
Մյունխենյան գրանդի կազմում գոլերով աչքի ընկան Թոմաս Մյուլերը, Հարի Քեյնը և Կինգսլի Կոմանը։ Հյուրերի միակ գոլը հեղինակեց Մարկո Տոլիչը։
Կոմպանիի գլխավորած թիմը վաստակեց անցումային հանդիպման ուղղեգիր, իսկ «Սլովանը» նախավերջին՝ 35-րդ տեղով ավարտեց ելույթները ՉԼ-ի ընթացիկ մրցաշրջանում։
Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի վերջին՝ 8-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվելիս կամային հաղթանակ տարավ «Ժիրոնայի» նկատմամբ (2:1): Կատալոնական ակումբի կազմում հանդիպման հաշիվը բացեց Առնո Դանժուման, որին էլ պատասխանեցին Ժորժինյոն և Նվաներին։ Այսպիսով, «Արսենալը» դուրս եկավ մրցաշարի փլեյ-օֆֆ, իսկ «Ժիրոնան» լքեց հետագա պայքարը։
Հիշեցնենք, որ առաջին 8 տեղերը զբաղեցրած թիմերը դուրս են գալիս մրցաշարի 1/8-րդ եզրափակիչ։ 9-ից 24-րդ տեղերը զբաղեցրած թիմերը լրացուցիչ փլեյ-օֆֆում կպայքարեն մյուս 8 ուղեգրերի համար։
Չեմպիոնների լիգայի մրցաշարային աղյուսակն այս պահին