«Մանչեսթեր Յունայթեդն» ու «Չելսին» կարող փոխանակվել խաղացողներով, հայտնում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։
Աղբյուրի տեղեկություններով՝ «Կարմի սատանաների» արգենտինացի հարձակվող Ալեխանդրո Գառնաչոն կարող է համալրել «ազնվականների» շարքերը, իսկ լոնդոնցիների ֆրանսիացի կիսապաշտպան Քրիստոֆեր Նկունկուն կարող է ուղևորվել հակառակ ուղղությամբ։
Ըթացիկ մրցաշրջանում Գառնաչոն բոլոր մրցաշարերում մասնակցել է 33 հանդիպման, որոնցում դարձել է 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Նկունկուն բոլոր մրցաշարերում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։