Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկության 7-րդ տուրի լիգայի փուլի շրջանակում ՊՍԺ-ն «Պարկ դե Պրենսում» ֆանտաստիկ քամբեք իրականացրեց «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղում։
«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչների բախումն ավարտվեց Լուիս Էնրիկեի հաղթանակով՝ 4:2: Չնայած, որ «քաղաքաբնակները» 50 և 53-րդ րոպեին բացել և կրկնապատկել էին հաշիվը, փարիզյան ակումբը շատ արագ կարողացավ հավասարեցնել հաշիվը։
Ջեք Գրիլիշի և Էրլինգ Հոլանդի խփած գոլերին պատասխանեցին Ուսման Դեմբելեն և Բրեդլի Բարկոլան։ 79-րդ րոպեին Ժոաու Նևեշը հաշիվը դարձրեց 3:2, իսկ վերջնական հաշիվը ձևակերպեց Գոնսալու Ռամուշը։
Այսպիսով, ՊՍԺ-ն պահպանեց նվազագույն առավելությունը՝ ստանալով կարևորագույն երեք միավոր: Այժմ ֆրանսիական թիմը բարձրացել է 23-րդ տեղ և գտնվում է փլեյ-օֆֆի գոտում: Միևնույն ժամանակ, «Մանչեսթեր Սիթին» իջել է 25-րդ հորիզոնական՝ ունենալով ութ միավոր և գտնվում է փլեյ-օֆֆի գոտուց դուրս:
Հաջորդ խաղում Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմի ֆուտբոլիստները պարտավոր են հաղթել և հուսալ, որ նրանց անմիջական մրցակիցներից մեկը սխալ թույլ կտա:
Մրցաշարային աղյուսակը