«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Կայել Ուոքերը կարիերան կշարունակի Իտալիայում։ Ֆուտբոլիստը վարձավճարով կմիանա «Միլանին», հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ Ռոմանոյի, պայմանագրում նախատեսված կլինի 34-ամյա պաշտպանի գնման հնարավոր տարբերակ (ըստ ցանկության): Հաղորդվում է, որ անգլիացու աշխատավարձը ամբողջությամբ կվճարի «ռոսոներին»։
Նշվում է, որ Ուոքերը համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները՝ մինչև 2027 թվականը, եթե «ռոսոներիները» որոշեն գնել ֆուտբոլիստին 2024/25 մրցաշրջանի ավարտին։
Ընթացիկ մրցաշրջանում պաշտպանը «քաղաքայինների» կազմում մասնակցել է 18 հանդիպման՝ աչքի չընկնելով որևէ օգտակար գործողությամբ։