Սաուդյան Արաբիայի առաջնության 16-րդ տուրի շրջանակում «Ալ-Նասրը» մրցակցի հարկի տակ 3-1 հաշվով հաղթեց «Ալ-Խալիջին»։
Այս խաղում դուբլի հեղինակ դարձավ Կրիշտիանու Ռոնալդուն։ Սրանք 918-րդ և 919-րդ գոլերն են պորտուգալացու կարիերայում։ Ակումբային մակարդակում նա խփել է 784, իսկ ազգային հավաքականում՝ 135 գոլ։