Նորավանքում վառվել է Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կրակը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:
«Քիչ առաջ Նորավանքում վառվեց Համահայկական ձմեռային խաղերի կրակը, որը մարզիկները կհասցնեն Ջերմուկ: Բացումը՝ փետրվարի 1-ին, ժամը 18:30-ին՝ Ջերմուկում: Գեղեցիկ միջոցառումն ապահովված է: Տաք կհագնվեք: Կհանդիպենք»,- գրել է Հարությունյանը:





























































