«Մանչեսթեր Սիթիի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը երկարաձգել է պայմանագիրն անգլիական ակումբի հետ մինչև 2034 թվականի ամառը, հայտնում է The Athletic-ը։ Այսպիսով, հարձակվողն ակումբում կխաղա ևս 9,5 տարի։
Ըստ աղբյուրի՝ նոր պայմանագրից հանվել են խաղացողի գնման բոլոր այն կետերը, որոնք նախկինում գործում էին: Ֆուտբոլիստի աշխատավարձը կլինի ամենաբարձրը ակումբում։ Հաղորդվում է, որ դա սպորտի պատմության ամենաթանկ գործարքներից մեկն է:
24-ամյա Հոլանդն այս մրցաշրջանում ակումբի կազմում անցկացրել է 28 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 21 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալում ներկայացված տեղեկատվության համաձայն՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 200 միլիոն եվրո։