«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է «կարմիր սատանաների» արգենտինացի վինգեր Ալեխանդրո Գառնաչոյի ապագայի մասին։
«Նա թիմում ապագա ունի, դա ակնհայտ է։ Նա տաղանդ ունի։ Նա գտնում է խաղալու լավագույն միջոցը։ Գառնաչոն առաջընթաց է գրանցում մարզումներին։ Նա մեկնարկային կազմում դուրս եկավ խաղադաշտ վերջին խաղում։ Տեսնենք, թե ինչ կլինի «Սաութհեմփթոնի» հետ խաղում… Կարծում եմ՝ նա փոխել է իր ընկալումը իր մասին»,- Ամորիմի խոսքերն է մեջբերում ESPN-ը։
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնում էին, որ իտալական «Նապոլին» դիտարկում է Ալեխանդրո Գառնաչոյին որպես Խվիչա Կվարացխելիայի հավանական փոխարինող։
Այս մրցաշրջանում Գառնաչոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով ութ գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 50 մլն եվրո։