Արգենտինայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոն դարձած կիսապաշտպան Տյագու Ալմադան կարիերան կշարունակի Եվրոպայում։
«Բոթաֆոգոյի» ֆուտբոլիստը վարձավճարով տեղափոխվել է ֆրանսիական «Լիոն»։
23-ամյա ֆուտբոլիստը մինչ այս հանդես է եկել նաև ամերիկյան «Ատլանտա Յունայթեդի» և արգենտինական «Վելես Սարսֆիլդի» կազմում։
Նա MLS-ից բրազիլական ակումբ էր տեղափոխվել հուլիսին և այս ժամանակահատվածում դարձել Բրազիլիայի չեմպիոն և Լիբերտադորեսի Գավաթի հաղթող։
Ալմադայի տրանսֆերային արժեքն ըստ Transfermarkt-ի գնահատվում է 27 մլն եվրո։