«Էվերտոնն» իր պաշտոնական կայքում հայտարարել է շոտլանդացի մասնագետ Դեյվիդ Մոյեսին թիմի նոր գլխավոր մարզիչ նշանակելու մասին։
61-ամյա մասնագետը գլխավոր մարզչի պաշտոնն արդեն զբաղեցրել է 2002-ից 2013 թվականներին։ Այս ընթացքում նրա գլխավորությամբ «Էվերտոնը» բոլոր մրցաշարերում անցկացրել է 518 հանդիպում։
Մոյեսի վերջին աշխատավայրը եղել է Լոնդոնի «Վեսթ Հեմում», որը նա ղեկավարել է 2017-ից 2018 թվականներին և 2019-ից 2024 թվականներին:
Անգլիայի առաջնության 19 խաղից հետո «Էվերտոնն» ունի 17 միավոր և այժմ 16-րդ տեղում է։