Ռևազ Չելեբաձեն, որը ժամանակին հանդես է եկել Թբիլիսիի «Դինամոյում», մեկնաբանել է «Նապոլի» կիսապաշտպան Խվիչի Կվարացխելիայի՝ ՊՍԺ հնարավոր տեղափոխության մասին լուրերը։
«Ես վաղուց գիտեի ՊՍԺ-ի հետաքրքրության մասին. Լուիս Էնրիկեն վաղուց է ցանկանում Խվիչային տեսենել իր թիմում։ Բայց ես կարծում եմ, որ լավագույն տարբերակն այն է, որ Խվիչան տեղաթոխվի Անգլիա։ ՊՍԺ-ն մեծ ակումբ է, այնտեղ խաղացել են Մեսսին և Նեյմարը։ Բայց Պրեմիեր լիգան այլ մակարդակ է։
Նրան շատ շտապ անհրաժեշտ է հեռանալ «Նապոլիից». Այնտեղ չեն հարգում նրան: Խվիչան դառնում է առաջնության լավագույն խաղացողը, իսկ թիմում նա ունի 19-րդ կամ 20-րդ աշխատավարձը։ Դա ուղղակի անհարգալից վերաբերմունք է նրա նկատմամբ: «Նապոլին» չի հարգում նրան և օգտագործում է որպես ստրուկ։ Նման բաները վնասում են մարդու ինքնագնահատականը։ Ճիշտ կլինի, եթե Խվիչան տեղափոխվի թոփ ակումբ»,- ասել է Չելեբաձեն «Чемпионат»-ին տված հարցազրույցում։
Ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա խաղացողը նեապոլայան ակումբի կազմում մասնակցել է 19 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։