Սաուդյան Արաբիայի առաջնության 14-րդ տուրի շրջանակում «Ալ-Նասրը» սեփական հարկի տակ ընդունել է «Ալ-Օհդուդին»։
Դեռևս ընթացող խաղում Կրիշտիանու Ռոնալդուն դարձել է գոլի հեղինակ։ Պորտուգալացին 42-րդ րոպեին անվրեպ է իրացրել նշանակված 11 մետրանոցը։
Սա Ռոնալդուի կարիերայի 917-րդ գոլն էր։ Սաուդյան Արաբիայի ընթացիկ առաջնությունում Ռոնալդուն 13 խաղում աչքի է ընկել 11 անգամ։
Սաուդյան Արաբիայի առաջնության մրցաշարային աղյուսակը