Լեգենդար Զինեդին Զիդանի որդին՝ կիսապաշտպան Թեո Զիդանը, կարող է կարիերան շարունակել Լա Լիգայում։
22-ամյա կիսապաշտպանն այս մրցաշրջանում լավ է հանդես գալիս «Կորդոբայի» կազմում և գրավել է մի շարք ակումբների ուշադրությունը:
TodoFichajes-ի տվյալներով՝ «Խետաֆեն» Զիդանին ձեռք բերելու ամենաբարձր շանսերն ունի։ Թիմն այժմ Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը։
«Կորդոբան» Թեո Զիդանի տրանսֆերի համար 4-5 միլիոն եվրո է ցանկանում. նշվում է, որ «Խետաֆեի» համար նման գումարը խնդիր չի լինի։
Այսպիսով՝ Մադրիդի «Ռեալի» սան Թեո Զիդանը կարող է առաջին անգամ հանդես գալ Իսպանիայի բարձրագույն լիգայում։