Կիրակի օրը՝ հունվարի 5-ին, կայացել է Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի հանդիպումը, որում «Ֆուլհեմը» ոչ-ոքի է խաղացել «Իպսվիչի» հետ (2:2):
Լոնդոնցիների կազմում դուբլի հեղինակ է դարձել Ռաուլ Խիմենեսը՝ երկու անգամ անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը։
Այժմ Խիմենեսի ակտիվում 55 գոլ կա Պրեմիեր լիգայում։ Նա դարձել է առաջնության լավագույն ռմբարկուն մեքսիկացիների շրջանում։
Այս ցուցանիշով Խիմենեսն առաջ է անցել Չիչարիտոյից, որը 53 գոլ է խփել ԱՊԼ-ում՝ հանդես գալով «Մանչեսթեր Յունայթեդի» և «Վեսթ Հեմի» կազմում։